ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հայաստանը ներքաշել են մի պատմության մեջ, որը մտել է Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ

Հայաստանը ներքաշել են մի պատմության մեջ, որը մտել է Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ
02.08.2025 | 14:23

Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։

Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։

Վերջին օրերին բավականին բարդացել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները՝ հենց այս պատճառով։ Հայաստանը, կարծում եմ, սրա դիմաց ոչինչ չի ստացել, իսկ ահա իշխանությունը՝ առնվազն ներքաղաքական հարցերում, ստացել է Մակրոնի համապատասխան աջակցության վերաբերյալ մի թվիթ։

Չեմ ցանկանում քննարկել շուրջ մեկ տարի առաջ Պաղեստինի ճանաչման որոշման ճիշտ կամ սխալ լինելը։

Դա առանձին թեմա է:

Ցանկանում եմ հասկանալ՝ այս թեմայի շուրջ գերլարված միջազգային իրավիճակում ինչու է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ։

ՈՒ էդքանից հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ «Լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական ազգերից մեկը՝ մենք հատուկ կարևորություն են տալիս Սուրբ հողում քրիստոնեական ժառանգության պահպանությանը» ՄԵԿԸ՞, լու՞րջ:

Չեմ հասկանում՝ էս մարդիկ գոնե միջազգային լրահոս չեն կարդու՞մ։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2892

Մեկնաբանություններ